+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով

2019 Հոկ 25, Ուրբաթ


Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի առանձնահատկությունների հստակ բացատրությունը...:


Աուտիզմի ժամանակ ցողունային բջիջների օգտագործման միտքը ի հայտ եկավ մանկական ուղեղային կաթվածի բուժման ժամանակ, որն էլ իր հերթին սկսվեց նյութափոխանակության խանգարման ժամանակ  պորտալարային արյան  ցողունային բջիջների  տրանսպլանտացիայից հետո:


1995-2007 թ.թ Դյուկի համալսարանի բժիշկների թիմը` Ջոան Կուրցբերգի գլխավորությամբ, իրականացրեց 100-ից ավելի պորտալարային արյան տրանսպլանտացիաներ նյութափոխանակության հազվակի խանգարումներով երեխաներին: Այդ խանգարումները բերում են կոգնիտիվ /ճանաչողության, հիշողության, մտածողության/ և ֆիզիկական խանգարումների, և ի վերջո, մահվան:


Այդ փոխպատվաստումները փրկեցին պացիենտների կյանքը, իսկ նրանց կոգնիտիվ պոտենցիալը կտրուկ աճեց: Հենց կոգնիտիվ ֆունկցիայի լավացումը բերեց այն մտքին, որ պորտալարային արյան բջջային թերապիայով կարելի է օգնել կենտրոնական նյարդային համակարգի զարգացման խնդիրներով երեխաներին, ինչպիսին են աուտիզմը և մանկական ուղեղային կաթվածը:


Բուժման կարևոր տարբերությունն այն էր, որ նյութափոխանակության խանգարումներով երեխաները նախքան պորտալարային արյան տրանսպլանտացիան  ստացել էին քիմիաթերապիա: Իսկ նյարդային խանգարումների  ժամանակ քիմիաթերապիա չի անցկացվել:


2005 թվականից Կուրցբերգի թիմն իրականացրեց մի շարք կլինիկական հետազոտություններ: Մի խմբում երեխաներին ներարկվում էր սեփական պորտալարային արյունը, իսկ մյուս խմբի մոտ՝ դոնորական: այդ հետազոտությունները դեռևս շարունակվում են: Սակայն արդեն պարզ է պորտալարային ցողունային բջիջների օգնությամբ պացիենտների վիճակի լավացումը:


 Մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) բուժման հաջողությունները ոգևորեցին բժիշկներին, և նրանք սկսեցին այն օգտագործել աուտիզմի բուժման ժամանակ: Հայտնի է, որ աուտիզմով երեխաների մոտ  առկա է իմունային համակարգի ակտիվության բարձրացում և նյարդաբորբոքային վիճակ գլխուղեղում: Իսկ ներերակային ներմուծված ցողունային բջիջներն ունեն հակաբորբոքային ազդեցություն, կարող են դրդել իմունային համակարգի ընդհանուր կարգավորումը և լավացնել գլխուղեղի նեյրոնային կապերը:


Այնուամենայնիվ, աուտիզմի կլինիկական հետազոտությունները հետ են մնում ՄՈՒԿ-ի հետազոտություններից: 2011-2018 թ.թ. աշխարհում իրականացվել են ՄՈՒԿ -ի ժամանակ ցողունային բջիջների կիրառման 70 կլինիկական հետազոտություն և  միայն 14 հետազոտություն` աուտիզմի ժամանակ: Դյուկի համալսարանում բժիշկ Կուրցբերգի թիմն աուտիզմի հետազոտությունները սկսել է 2014-ին այն երեխաների մոտ, որոնց ծնողները պահպանել էին երեխաների պորտալարային արյունը: Չնայած հետազոտության մեջ ընդգրկված չէ ստուգողական խումբ, բայց հրապարակված արդյունքները ցույց են տալիս դպրոցում նրանց  հարմարողական պահվածքի նկատելի լավացում:


Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]