Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ: Բայց, ցավոք, դրանք հնարավոր չէ աճեցնել օրգանիզմից դուրս, որի պայմաններում նրանք չեն պահպանում ցողունային բջիջների հատկությունները:
Նշանակում է` ելքը մեկն է. դրանք անջատել ոսկրածուծից և արյունից: Ամենամեծ խնդիրը նրանում է, որ այդպիսի բջիջները հանդիպում են շատ հազվադեպ՝ միայն ոսկրածուծի 10-15 հազար բջիջներից մեկը և մեկը՝ պերիֆերիկ արյան 100 հազար բջիջներից:
Ավելին, պարզվել է, որ նույնիսկ դրանց մեծ մասն ընդամենը նախաբջիջ է՝ ընդամենը մեկ որոշակի տիպի բջջի վերածվելու ընդունակությամբ, այն էլ միայն 3-4 ամիս:
«Իսկական» ցողունային բջիջներն, որոնք ընդունակ են վերափոխվել արյան ցանկացած բջջի, (որի համար կպահանջվի 17-19 կիսում), ոսկրածուծում 100 հազար բջջից մեկն է միայն: Եվ, այնուամենայնիվ, վերջին շրջանում հեմատոպոետիկ (արյունաստեղծ) ցողունային բջիջներ ստանում են հենց արյունից, քանի որ դա դոնորի համար ամենաքիչ վտանգն է ներկայացնում:
1980 –ականներին գտնվեց ևս մեկ հեմատոպոետիկ ցողունային բջիջների աբյուր՝ պորտալարային արյունը և նորածին երեխայի պլացենտան: Տվյալներ կան, համաձայն որոնց, այդպիսի բջիջները կարող են ո՛չ միայն արյան բջիջների սկիզբ դառնալ, այլ նաև մի շարք այլ բջիջների, բայց դեռևս դրա լուրջ հաստատումը չկա: Պորտալարային արյան բջիջների առավելությունը նրանում է, որ դրանք օժտված են բազմացման մեծ ներուժով, իսկ նրանց արտամղման հավանակությունը շատ ավելի ցածր է:
1992 թ. պորտալարային արյան բջիջները մասնավոր կերպով առաջին անգամ պահեստավորվել են ԱՄՆ-ում, և դրանից անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել ինչպես երեխան, այնպես էլ նրա ընտանիքի անդամները:
Սկզբնաղբյուր. popmech.ru