Մարդկային էմբրիոնալ ցողունային բջիջների ստացումը համարվում է քսաներորդ դարի բիոլոգիայում 3 կարևորագույն հայտնագործություններից մեկը: Մյուս երկուսն են՝ ԴՆԹ-ի կրկնակի պարույրի մասին պատկերացումը և մարդու գենոմի վերծանումը:
Էմբրիոնալ ցողունային բջիջներից մեկն անգամ, որն ուղղորդված է անհրաժեշտ մեկ նպատակետի, կարող է վերափոխվել մեր օրգանիզմի 220 և ավելի տեսակի բջիջներից ցանկացածին: Ավելին, այդ բջիջները հնարավոր է աճեցնել արհեստական պայմաններում և, անհրաժեշտության դեպքում, ներդրնել օրգանիզմի այն հյուսվածքների մեջ, որոնց սեփական բջիջները՝ վնասվածքի կամ հիվանդության պատճառով, անընդունակ են կատարել իրենց ֆունկցիան: Իսկ հեռանկարում՝ փոխպատվաստման համար օրգանների աճեցումն է, անհրաժեշտ հատկություններով՝ ԴՆԹ-ի փոփոխման ճանապարհով ստացված բջիջների պատվաստումը:
Այս ամենը ֆանտազիա չէ, այլ իրականություն և վերաբերում է էմբրիոնալ ցողունային (անջատված 5-օրյա սաղմից՝ էմբրիոնից) և էմբրիոնալ սեռական (հղիության ընդհատման ժամանակ 5-9 ամսեկան սաղմի սեռական բջիջներից) բջիջներին: Այդ բջիջները դեռևս տարբերակված չեն, այսինքն, չունեն հյուսվածքի համար որոշակի դերակատարման հետ կապված յուրահատուկ կառուցվածք, բայց կարող են դառնալ ցանկացած տարբերակված բջիջ:
Ցողունային բջիջների մի այլ տեսակը (չմասնագիտացված) հանդիպում է մեծահասակների օրգանիզմում: Բայց դրանց հնարավորությունները բավականին սահմանափակ են: Սովորաբար, դրանք կարող են հասունանալ մինչև այն հյուսվածքի բջիջները, որտեղից անջատվել են, այսինքն, արյան ցողունային բջիջները կարող են դառնալ միայն արյան բջիջներ, ուղեղինը՝ միայն նյարդային և այլն:
Սկզբնաղբյուր` popmech.ru