Ջոնս Հոպկինսի Համալսարանի Բժշկական դպրոցի (Johns Hopkins University School of Medicine) գիտնականների խումբն առաջարկել է մարդու ցողունային բջիջներից ցանցենու նեյրոններ աճեցնելու մեթոդ: Ցանցենու նեյրոններն անհրաժեշտ են տեսողական գրգիռները գլխուղեղ փոխանցելու համար, իսկ նրանց վնասումը կարող է առաջացնել տեսողության կորուստ:
Գիտնականներն օգտվել են CRISPR-Cas9 գենի խմբագրման համակարգով, որը թույլ է տվել ցողունային բջիջների գենի մեջ ներդնել ԴՆԹ, որը պատասխանատու է կարմիր ֆլյուորեսցիվացնող սպիտակուցի էքսպրեսիայի համար: Դա հնարավորություն տվեց հետևել ցողունային բջիջների տարբերակմանը` ցանցենու նեյրոններում:
Հեղինակներին հաջողվեց առանձնացնել բջիջների պոպուլյացիա` կազմված միայն ֆլյուորէսցիվացնող սպիտակուց կրող նեյրոններից: Նրանք ցույց տվեցին, որ այդ բջիջները ֆունկցիայով ոչնչով չեն տարբերվել օրգանիզմում առկա ցանցենու նեյրոններից:
Դոնալդ Զակը բացատրել է, որ իրենց կողմից մշակված մեթոդը թույլ կտա արդյունավետորեն թեստավորել նոր պատրաստուկները, որոնք կհակադրվեն կուրության զարգացմանը: Հեղինակները նաև հույս ունեն, որ շուտով հնարավոր կդառնա աճեցվված բջիջների պատվաստումը, ինչը կօգնի վերականգնել տեսողությունը գլաուկոմայով կամ ցրված սկլերոզով պացիենտների մոտ:
Սկզբնաղբյուր` medportal.ru