Մենք բոլորս առաջին տարին չէ, որ լսում ենք ցողունային բջիջների մասին, բայց լիարժեք տեսնել այն կարելի է, թերևս, միայն թվային խոշորացույցով, որը չի կարող ցույց տալ ամբողջական պատկերը: Բայց Ալլենի ինստիտուտի գիտնականների խումբը, օգտագործելով սարքային ուսուցման խորն ալգոռիթմերը, ներկայացրել է ալգորիթմ, որն ընդունակ է կառուցել ցանկացած բջջի 3D մոդելը, անգամ, եթե առկա է նրա միայն երկչափ պատկերը:
Գիտնականները ծրագրին սովորեցրել են բջջի մոդելի կառուցման ժամանակ, այսպես ասած, «լուսավորել» այն: Այդ կերպ բոլոր կառուցվածքներն ավելի ցայտուն են երևում, և այդ դեպքում նաև ավելի շատ դետալներ կարելի է տեսնել: Հավաքելով այդպիսի լուսավորված բջիջների մի քանի 1000 լուսանկար, գիտնականները «հագեցրել են նրանց նեյրոցանցերը: Դրանից հետո նեյրոցանցը կարողացել է լուսանկարի հիման վրա կանխատեսել օրգանելների տեղակայումը և նրանց ձևը:
Ալլենի ինստիտուտի փորձագետներն արդեն մի քանի տարի զբաղվում են նմանատիպ աշխատանքներով, բայց նախկինում դրանք հասանելի էին միայն ներքին օգտագործման համար: Նոր ծրագիրը կդառնա հասանելի բոլորին, և այն, հեղինակների խոսքով, թույլ կտա հասկանալ բջջի աշխատանքն ու հետևել բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են նրա ներսում: Ինչպես նշում է աշխատանքների հեղինակներից մեկը՝ Գրեգ Ջոնսոնը. «Եթե մենք ավելի լավ հասկանանք առողջ բջջի ներքին աշխատանքը, ապա կարող ենք հասկանալ. ինչ է կատարվում, երբ այն ձևափոխվում է: Օրինակ, փոխվում է քաղցկեղային բջջի: Դա մեզ հնարավորություն կտա տեսնել այն, թե ինչպես են բջիջները ժամանակի ընթացքում փոխվում, կարող ենք հետևել բոլոր փոփոխություններին, որոնք ընթանում են, ինչպես նաև կանխատեսել և հայտնաբերել դրանք արդեն կենդանի օրգանիզմում»:
Սկզբնաղբյուր. hi-news.ru