+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները գոտկային ցավերի դեմ` գաղտնի զենք

2018 Սեպ 17, Երկուշաբթի


Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարով: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը: Բացի այդ..., այն հնարավորություն կտա լուծել օպիոիդային ցավազրկողներից կախվածության խնդիրը, գրում է "MedikForum"-ը:

Մելբուրնի Համալսարանի գիտնականների հետազոտություններում ընդգրկվել են օստեոխոնդրոզով տառապող կամավորներ: Մասնագետները բացահայտել են, որ ցողունային բջիջների ներարկումները թեթևացրել են մեջքի ցավերը մասնակիցների մոտ 50 տոկոսի մոտ: Իսկ որոշ կամավորների մոտ ներարկումները ցավն անցկացրել են երեք տարով: Գիտնականների պնդմամբ, ներարկումները նպաստում են վնասված միջողային սկավառակների վերականգնմանը:

Իմիջիայլոց, մեկ  այլ հետազոտություն էլ՝ անցկացված Հարավային Ավստրալիայի Համալսարանում, ցույց է տվել, որ գոտկային ցավերը կարող են ունենալ հոգեբանական բնույթ: Հետազոտողները պարզել են, որ մարդիկ հաճախ գերագնահատում են ցավի մակարդակը և գոտկատեղի լարվածությունը:

Սկզբաղբյուր. meddaily.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]