Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին:
Նրա խոսքերով, ցողունային բջիջների աշխատանքի մեխանիզմը մինչև այժմ անհայտ է, սակայն մասնագետներն արդեն պարզել են, որ բջիջներն օրգանների աճի և վերականգնման համար խիստ անհրաժեշտ քիմիական նութերի արտադրման որոշակի «գործարան» է:
«Ամեն անգամ, երբ մարդը վնասվածք է ստանում, կամ նրա մոտ զարգանում է ինչ-որ հիվանդություն, նրա ցողունային բջիջներն սկսում են ակտիվորեն գործել: Դրա շնորհիվ վերականգնվում են հյուծված բջիջները»,- բացատրել է մասնագետը. հայտնում է"Российская газета"-ն:
Ալկոհոլի օգտագործումը և ծխելն իջեցնում են ցողունային բջիջների ակտիվությունը, իսկ ճիշտ սնունդը, հակառակը, բարձրացնում է: Առավել օգտակար մթերքներից են կանաչ թեյը և սև շոկոլադը: Բժիշկը խորհուրդ է տվել սննդում բացառել մեծ քանակի ճարպերը, աղը և շաքարը:
Սկզբնաղբյուր. pravda.ru