Ցրված սկլերոզը քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային ելուստների միելինային թաղանթը: Բուժման մոտեցումներից է պացիենտների սեփական մեզենխիմալ ցողունային բջիջների կիրառումը՝ նրանց օլիգոդենտրոցիտների վերափոխման նպատակով:
Օլիգոդենտրոցիտները կենտրոնական նյարդային համակարգի բջիջներ են, որոնք արտադրում են միելին: Պարզվել է, որ «ծերացող» մեզենխիմալ ցողունային բջիջները ծայրահեղ թույլ են վերափոխվում օլիգոդենտրոցիտների, միելին արտադրելու նրանց ունակությունը ճնշված է:
Ստացված արդյունքները կարող են ազդել ծեր պացիենտների մոտ ցրված սկլերոզի բուժման ինովացիոն մեթոդների մշակման վրա:
Հավանաբար, հետազոտողները կդիմեն պերինատալ մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործմանը, մասնավորապես, պորտային ծորանի բարձր վերականգնողական պոտենցիալով օժտված բջիջների կիրառմանը:
Սկզբնաղբյուր. Glia c/10.1002/glia.23624, First published: 30 April 2019