+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջներն օգտագործվել են պարկինսոնիզմի բուժման համար. այդ նպատակով առաջին փորձը կատարվել է Ճապոնիայում

2019 Ապր 22, Երկուշաբթի


Կոտո համալսարանի գիտնականներն առաջին անգամ պատմության մեջ իրականացրել են ինդուկցված ցողունային բջիջներից աճեցված նյարդային բջիջների փոխպատվաստման վիրահատություն (iPS-բջիջներ): Այդ բջիջները պատվաստվել են Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտի ուղեղում: Այդ մասին գրում է Economic Times-ը:

Պարկինսոնյան հիվանդությունը՝ ախտահարելով նյարդային բջիջները, բերում է շարժունակության կորստի և կոգնիտիվ գործընթացների դանդաղեցման: Մինչ այժմ բժշկությունը կարողացել է միայն թեթևացնել ախտանիշները, բայց բուժել հիվանդությունը դեռ չի հաջողվել:
«Մենք իրականացրեցինք տրանսպլանտանցիայի առաջին վիրահատությունը: Հետվիրահատական ընթացքը համարում ենք բարենպաստ»,- Դզյուն Տակախասիի պրես-կոնֆերանսում հայտարարել է համալսարանի պրոֆեսորը:

Պացիենտը, որին պատվաստել են բջիջները, 50 տարեկանն անց տղամարդ է:

Պատվաստված բջիջները ստացել են մարդկային մաշկի սովորական բջիջներից: Ինդուկցված համարվում են այն բջիջները, որոնցից կարող է ձևավորվել մարդկային ցանկացած հյուսվածք:
Այս թեմայով պրոֆեսոր Սինյեյ Յամանակայի կողմից կատարված հետազոտությունը 2012 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:

Սկզնաղբյուր` https://t.me/korrespondentnet

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]