+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Կանադայում կստեղծվի ցողունային բջիջների արտադրման ֆաբրիկա

2019 Ապր 16, Երեքշաբթի


Կանադայի իշխանությունը վերջերս հայտարարել է ցողունային բջիջների արտադրման ավտոմատացված գործարանի ստեղծման նախագծի մեկնարկի մասին: Ցողունային բջիջների աճեցումը կարող է լուծել բժշկության շատ խնդիրներ և փրկել ոչ քիչ կյանքեր: Ինչպես հայտնում է Bloomberg-ը այդպիսի ամբիցիոզ նախագծի իրականացման համար պատասխանատու է լինելու  General Electric-ը և Տորոնտոյի ռեգեներատիվ բժշկության կոմերցիալիզացիայի Կենտրոնը:

Բջիջների արտադրությունից զատ, Տորոնտոյի կենտրոնում կստեղծվեն նրանց նոր տեսակներ՝ անհրաժեշտ տարբեր հիվանդությունների դեմ պայքարում: Այժմ արդեն կա ցողունային բջիջների աճեցման հնարավորություն, բայց այդ գործընթացն ընթանում է բավականին երկար: Որպեսզի աճեցվեն մի քանի տասնյակ բջիջներ մեկ կոնկրետ պացիենտի համար, կպահանջվի մի քանի շաբաթ: Ընդ որում, շատ էտապներում անհրաժեշտ է մարդու կողմից հսկողություն, այդ պատճառով գործարանը Տորոնտոյում պետք է առավելագույն ավտոմատացված լինի, քանի որ «արտադրված» բջիջների քանակն անհրաժեշտ է մի քանի հազարից ոչ պակաս: Ավելին, արտադրությանը պետք է հետևի արհեստական ինտելեկտը: Ժամանակի ընթացքում այն կարող է սովորել և առաջարկել արտադրության օպտիմալացման տարբեր տարբերակներ:

Ցողունային բջիջների թերապիան` գենոմի խմբագրման հետ համակցված, արդեն ապացուցել է իր արդյունավետությունը մի շարք հիվանդությունների բուժման մեջ: Դրանց շարքում են նաև որոշ ժառանգական և ուղեղային հիվանդություններ, այդ պատճառով այդպիսի արտադրության ստեղծումը կարող է ծայրահեղ դրական նշանակություն ունենալ: Հարկ է նշել, որ այս պահին, ցողունային բջիջներն օգտագործվում են ո՛չ միայն բժշկության մեջ, այլ նաև տարբեր կլինիկական փորձարկումներում, այդ պատճառով նոր արտադրությամբ հետաքրքրված են նաև խոշոր ընկերությունները: Օրինակ, Bayer դեղագործական ընկերությունը և որոշ այլ գիգանտ ընկերություններ պաշտպանել են նախագիծը` ներդնելով այնտեղ մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլար:

Սկզբնաղբյուր` hi-news.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]