Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները հայտնել են աշխարհում առաջին՝ ողնուղեղի քրոնիկ տրավմաներով պացիենտներին պատվաստված նյարդային ցողունային բջիջների կլինիկական փորձարկումների նախնական փուլի հաջող ընթացքի մասին. գրում է Xinhua-ը:
Հայտնի է, որ 4 պացիենտից 3-ի մոտ պատվաստումը բերել է վիճակի լավացման առանց լուրջ կողմնակի երևույթների: Եվ այսպես, օգտագործվել են մարդու ողնուղեղից ստացված նյարդային ցողունային բջիջներ՝ 4 կամավոր ստացել է 6 ներարկում, որոնցից յուրաքանչյուրում եղել է 1,2 միլիոն ցողունային բջիջ: Գիտնականները կանխավ ցանկացել են միջամտության անվտանգությունը ստուգել: Գործընթացն անցել է բարեհաջող՝ տրանսպլանտացիան եղել է միանգամայն անվնաս:
Ինչ վերաբերում է միջամտության արդյունավետությանը, ապա մասնագետները դիտարկել են վիճակի լավացում 4 կամավորից 3-ի մոտ: Կարևորվել են հետևյալ ցուցանիշները՝ շարժողական, սենսոր ֆունկցիաները և էլեկտրաֆիզիոլոգիան: Դեռևս 2013 թ. գիտնականները ցողունային բջիջներ փոխպատվաստել են ողնաշարի տրավմաներով առնետներին: Արդյունքը եղել է նյարդերի ռեգեներացիան և շարժողականության ցուցանիշների լավացումը:
Սկզբնաղբյուր` [email protected]