+374 99 28 38 32 info@biostem.am

ՀՏՀ

Պորտալարային արյունը պարունակում է ամենաառողջ ու նոր ձևավորված ցողունային բջիջներ, որոնք մուլտիպոտենտ են, կարող են ձևափոխվել ու հետագայում դառնալ օրգանիզմի ցանկացած բջիջներ` արյան, մկանային և այլն: Ցողունային բջիջները կարողանում են փոխարինել մահացած բջիջներին:

Կյանքում մեկ անգամ մենք հնարավորություն ունենք պահպանելու ամենաորակյալ ցողունային բջիջները` ծնվելիս: Եվ հենց դա հաշվի առնելով` մենք ուզում ենք ցողունային բջիջների ստացման այս տարբերակը կիրառել նաև Հայաստանում:

Անսահմանափակ: Ցողունային բջիջները պահպանվում են -196˚ հեղուկ ազոտի մեջ: Առաջնային պահպանման ժամկետը 18-20 տարի է, մինչև երեխան դառնա չափահաս և ինքը որոշի` շարունակե՞լ պահել այն, թե` ոչ:

Առողջական խնդիրներ ունեցող երեխաների, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների ծնողներին խորհուրդ է տրվում պահպանել պորտալարային արյունը: Շատ կարևոր է, որ Հայաստանում արհեստական բեղմնավորմամբ զբաղվող կենտրոնները ծնողներին տեղեկացնեն ցողունային բջիջների պահպանման հնարավորության և դրա կարևորության մասին:

Պետական կրիոբանկը պահպանում է պորտալարի արյան ցողունային բջիջները միայն փոխպատվաստման նպատակով histocompatible հիվանդների համար, ովքեր տառապում են հեմատոպոետիկ համակարգի չարորակ կամ ժառանգական հիվանդություններով: Մասնավոր պահպանման կրիոբանկում ցողունային բջիջները դասավորվում են ըստ դոնորի ինքնության, որովհետև ցողունային բջիջները կկիրառվեն միայն երեխայի կամ նրա ընտանիքի կողմից: Այս ձևով ցողունային բջիջները անհրաժեշտության դեպքում հասանելի կլինեն:

Ցողունային բջիջները մյուս բջիջներից տարբերվում են նրանով, որ կարող են ձևափոխվել և դառնալ այլ բջիջներ: Եթե որևէ տեղ օրգանիզմում բջիջներ են վնասվում, ցողունային բջիջները տեղակայվում են այդ օջախում և ձևափոխվելով դառնում տվյալ հյուսվածքին բնորոշ բջիջներ` փոխարինելով վնասված բջիջներին:

Ցողունային բջիջներն ապրում են մարդու օրգանիզմում` ամեն տեղ: Արյան հոսքով նրանք շրջանառում են ամբողջ օրգանիզմով և, գտնելով վնասված բջիջներով հյուսվածք, վերականգնում են այդ հյուսվածքը: Դրանք արտադրվում են խոշոր ոսկրերում՝ կրծոսկր, ազդրոսկր, և այլ սնամեջ, խողովակավոր ոսկրերում:

Բջիջների պահպանման մասին կարելի է մտածել, երբ կա հղիություն: Ապագա ծնողները նախապես պետք է որոշում կայացնեն և նախքան երեխայի ծնունդը անձնագրերով ներկայանան գրասենյակ, կնքեն եռակողմ պայմանագիր: Հաջորդ քայլը նրանց պարկիկներ հանձնելն է, որտեղ պետք է հավաքվի ցողունային բջիջներով հարուստ նյութը:

Ծննդատուն ըմդունվելիս հղին անհրաժեշտ իրերի հետ միասին վերցնում է նաև այդ պարկիկնեըը: Հատկապես Երևան քաղաքի գրեթե բոլոր ծննդատները տեղեկացված են, թե այդ գործընթացն ինչպես է իրականանում: Ծննդաբերությունից հետո պարկիկները տրամադրում են լաբորատորիային, որտեղ էլ կատարվում է համապատասխան մշակումը:

Ցողունային բջիջները, սովորաբար, լինում են երեք տեսակ.

• հեմոպոետիկ` արյան մեջ բնակվող,
• մեզենխիմալ` հյուսվածքներում բնակվող,
• էմբրիոնալ` ստացվում են էմբրիոնից:

Բնականաբար, երրորդ տարբերակի՝ էմբրիոնալ բջիջների կիրառումը և կուլտիվացիան արգելված է ամբողջ աշխարհում, որովհետև դրանց ստացման համար պետք է 12 շաբաթական պտուղ և, ուրեմն, հղիության ընդհատում:


Оնկոհեմատոլոգիայում հիմնականում օգտագործվում են оգտագործում են հեմոպոետիկ արյունից ստացվող բջիջներ: Մեզենխիմալ բջիջները վերցվում են հյուսվածքներից, պորտալարից, ճարպերից և կաթնատամներից: Այս բջիջներն՝ ի տարբերություն մյուս տեսակների, հնարավոր է կուլտիվացնել: Համաշխարհային պրակտիկայում կա փորձ, որ նրանց աճեցման ընթացքում հնարավոր է համապատասխան հյուսվածքների ստեղծման ուղղվածություն տալ՝ մաշկ, աճառային հյուսվածք, լյարդ, թոք և այլն: Սա գենային իժեներիայի մեջ կիրառվող և բավականին մեծ ապագա ունեցող գործառույթ է:

Ժամանակին որպես ցողունային բջիջների աղբյուր օգտագործվում էր ոսկրածուծը: Սակայն բժշկագիտությունն այսօր շատ ավելի է զարգացել և այդ նույն ցողունային բջիջները վերցվում են ոչ թե ոսկրածուծից, որը բավականին տրավմատիկ է և ցավոտ, այլ ստանում են`ծակելով հաստ, խոշոր ոսկրերը և ներարկում համապատասխան հիվանդին, կամ օգտագործում են արյունից ստացած հեմոպոետիկ բջիջները: Սեպարատրի միջոցով դոնորի մոտ ստիմուլյացիա է իրականացվում և երբ արյունը համապատասխան սարքով պտտվում է, հավաքվում են ցողունային բջիջները: