+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները

2018 Մար 20, Երեքշաբթի


Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ:

Բրիտանացի գիտնականներին հաջողվեց լաբորատորիայում ստեղծել սպերմատազոիդների բջիջներ, ինչը կօգնի բուժել տղամարդկային անպտղության ամենատարածված պատճառներից մեկը: Մոտավորապես 500 տղամարդուց մեկի մոտ կա լրացուցիչ X կամ Y քրոմոսոմ, ինչի պատճառով օրգանիզմում խանգարվում է սպերմատազոիդների արտադրությունը:
Օգտագործելով արու մկներին՝ Լոնդոնի գիտնականները ստեղծեցին ցողունային բջիջներ, որոնք օժտված էին բազմաթիվ հնարավորություններով, այսինքն, դրանք հետագայում կարող էին դառնալ ցանկացած տեսակի բջիջ: Որպես հումք վերցվել է ականջի հյուսվածքը: Այդ բջիջները վերածեցին սպերմատազոիդների, ներմուծեցին մկների ամորձիներ և սպասեցին` մինչև դրանք դարձան լիովին գործող սպերմատազոիդներ, որոնք և օգնեցին արուներին բեղմնավորել:

Եթե այդ տեխնոլոգիան աշխատի նաև մարդկանց ցողունային բջիջների հետ, ապա այն բազմաթիվ անպտուղ տղամարդկանց հնարավորություն կտա հայր դառնալ: Ճիշտ է, Մեծ Բրիտանիայում նմանատիպ բուժումը կստիպի փոխել օրենքը, որն արգելում է բեղմնավորման համար արհեստական սպերմատազոիդներ օգտագործել: Գիտնականներն արդեն մեկ քայլ առաջ են գնացել մարդու մոտ տղամարդկային անպտղության բուժման գործում՝ իրականացնելով նախնական փորձարկումներ, որին մասնակցել է լրացուցիչ սեռական քրոմոսոմով տղամարդ: Նրանք ցույց տվեցին, որ հնարավոր է ցողունային բջիջներ ստանալ այնպիսի հյուսվածքներից, որոնք լրացուցիչ քրոմոսոմներ չունեն:

Տեսականորեն հնարավոր է այդ բջիջները վերածել բեղմնունակ սպերմատազոիդների: Սակայն դրա համար բազմաթիվ հետազոտություններ և փորձարկումներ են սպասվում, հաղորդում են գիտնականները Science պարբերականում:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am