+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները կարող են կաթվածահար եղած մարդանց վերադարձնել քայլելու ունակությունը

2018 Սեպ 12, Չորեքշաբթի


Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս: Ընդամենը երեք շաբաթ անց ենթափորձային կենդանիների 42%-ի մոտ զգալիորեն բարելավվել է տեղաշարժման ունակությունը և սեփական մարմնի քաշի պահպանումը, հաղորդում է The Daily Mail-ը:

Մասնագետները ողնուղեղի պատռվածքով առնետներին փոխպատվաստեցին մարդու բերանի խոռոչից վերցված ցողունային բջիջներ: Բջիջները իմպլանտացվեցին ողնուղեղի տարբեր հատվածներում: Բջիջները տարբերակվելուց հետո սկսեցին արտադրել հատուկ նյութեր: Գիտնականները կրծողներին տալիս էին նաև սպիտակուցներ:

Բուժման շնորհիվ առնետների 75%-ը սկսեց արձագանքել պոչի և ստորին վերջույթների խթանմանը: Այս կենդանիների ողնուղեղի վնասված հատվածներում նկատվեց որոշ բարելավվում: Սակայն մասնագետներն ասում են, որ անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ, որպեսզի պարզվի, թե ինչու բուժումը ոչ բոլոր կրծողներին օգնեց:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am