+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջներ. պահպանել երեխայի առողջությունը հասանելի է պորտալարային արյան շնորհիվ

2019 Հուլ 16, Երեքշաբթի


Պորտալարը միայն օրգան չէ, որը կապում է մորը` երեխային, քանի դեռ նա արգանդում է, այլ նաև ցողունային բջիջների կենսականորեն կարևոր աղբյուր: Հեմոպոետիկ ցողունային բջիջների աղբյուրը պորտալարային արյունն է: Այն վերականգնում է իմունային և արյունաստեղծման համակարգերը: Տարբերակվում է արյան էլեմենտների՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ: Հարյուր տոկոսով համապատասխանում է երեխային, մինչև 25 տոկոս՝ նրա եղբայրներին և քույրերին: Օգտագործվում է 100 ծանր հիվանդությունների բուժման համար, որոնց թվում են լեյկոզները, լիմֆոմաները, իմունոդեիցիտները, ծանր անեմիաները, մի շարք ժառանգական հիվանդություններ: Ուսումնասիրվում է նրա արդյունավետությունը մանկական ուղեղային կաթվածի /ДЦП/ , գլխուղեղի տրավմայի, աուտիզմի ժամանակ:

Այդ բջիջները վերականգնում են օրգանիզմը քիմիա և ճառագայթային մեծ դոզաներով թերապաներից հետո, դրդում են վերականգնողական գործընթացները:

Մեզենխիմալ ցողունային բջիջների աղբյուրը պորտալարի հյուսվածքն է: Այն ունի յուրահատուկ ընդունակություն` բազմանալու և տարբերակվելու աճառային, ոսկրային, մկանային, ճարպային հյուսվածքների բջիջների, որոշ տվյալների համաձայն՝ նաև լյարդի, սրտամկանի և գխուղեղի բջիջների:

Կարող է օգտագործվել վնասվածքների, այրվածքների, իշեմիկ կաթվածից հետո ուղեղի վնասման, երիկամային անբավարարության, ալկոհոլիզմի, ցրված սկլերոզի, ողնուղեղի ախտաբանությունների, աուտիզմի, ձվարանների ֆունկցիայի խանգարման համախտանիշի և այլ ախտաբանությունների համար:
Մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործումը հնարավոր է ո՛չ միայն երեխայի, նրա եղբայրների և քույրերի խնդիրների համար, այլ նաև՝ ծնողների, տատիկների և պապիկների:

Ցողունային բջիջների անհատական պաշարը կարելի է պահպանել երեխայի ամբողջ կյանքի ընթացքում` նրան և ամբողջ ընտանիքին ապահովվելով բուժման լրացուցիչ տարբերակներով:

Դրանք կարելի է պահեստավորել կյանքում ընդամենը մեկ անգամ՝ երեխայի ծնվելիս: Միջամտությունն անվտանգ է մոր և երեխայի համար:

Սկցբնաղբյուր` news.ngs.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am