+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Գիտնականներն առաջին անգամ վերստեղծել են թոքային հյուսվածք

2019 Ապր 09, Երեքշաբթի


Ցողունային բջիջներով բուժումը բժշկության մեջ գնալով ավելի մեծ կիրառում է գտնում: Օրինակ, չինացի գիտնականների խումբը Տունցզի Համալսարանից վերջերս ոչ միայն գտել է հայտնի տեխնոլոգիայի նոր կիրառում, այլ նաև բժշկության մեջ իրականացրել է բեկում՝ նրանց առաջին անգամ հաջողվել է վերականգնել վնասված թոքային հյուսվածք, որը, ինչպես հայտնի է, շատ վատ է ենթարկվում վերականգնման:

Ինչպես գրում է EurekAlert-ը, դեռևս 2015 թ-ին պրոֆեսոր Վեյ Ցզոն՝ գործընկերների հետ, մկների թոքային հյուսվածքից առանձնացրել է ցողունային բջիջներ  p63+/Krt5+, որոնք, ինչպես պարզվել է, ունեն  հյուսվածքների ու թոքերի կառուցվածքային էլեմենտների վերականգնման խիստ բարձր պոտենցիալ: Հետագա փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ  SOX9+ մարկերով նշված բջիջներն ընդունակ են ցողունային բջիջների դերում հանդես գալ ոչ միայն կրծողների մոտ, այլ նաև՝ մարդկանց: Այդ հիպոթեզի հաստատման համար գիտնականները SOX9+ մարկերով մարդկային ցողունային բջիջները տրանսպլանտացրել են իմունոդեֆիցիտի վիրուսով վարակված մկների  վնասված թոքերում: Բջիջների փոխպատվաստումից 3 շաբաթ անց վնասվածքի տեղում առաջացել է նոր թոքային հյուսվածք: Այդպիսով, հնարավոր եղավ ենթադրել, որ մարդկանց սեփական ցողունային բջիջների պատվաստումը նույնպես կտա նման արդյունք:

Կրծողների բջջային հյուսվածքի հյուսվածքաբանական անալիզը ցույց է տվել որ կրծողի հյուսվածքների շուրջ հայտնվել են նոր բջջային կառուցվածքներ հենց մարդկային ցողունային բջիջներից:

Բացի դա, նորաստեղծ հյուսվածքը նոր անոթային ցանց է ունեցել, որը սնել է օրգանը և հիանալի կերպով կատարել իր ֆունկցիան: Մկների զարկերակային արյան հետազոտությունը ցույց է տվել, որ թոքերի գազափոխանակման ֆունկցիան նրանց մոտ բավականաչափ վերականգնվել է:

Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը. 2016 թ-ի վերջին երկու կամավորների պատվաստեցին սեփական թոքերի ցողունային բջիջներ՝ SOX9+ մարկերով: Կամավորները տառապում էին թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ՝ հյուսվածքի արտահայտված վնասմամբ և բրոնխոթոքային համակարգի ֆունկցիայի վատացմամբ: Ռեգեներացիայի պրոցեսը տևեց 3 ամիս, որի ընթացքում չնկատվեց ոչ մի կողմնակի ազդեցություն: Այնուհետև մեկ տարվա ընթացքում պացիենտներին հսկել են և իրականացրել բոլոր անհրաժեշտ թեստերը:

2017 թ-ի վերջին կատարվեց ստուգողական հետազոտություն: Փորձի մասնակիցները նշեցին ինքնազգացողության լավացում՝ անցել է հազը և հևոցը, իսկ տոմոգրաֆիան ցույց տվեց բրոնխների և թոքային հյուսվածքի նշանակալի վերականգնում:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am