+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Լաբրատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ

2019 Փետ 11, Երկուշաբթի


Չնայած մեր օրգանիզմի վերականգնողական բավականին բարձր հնարավորություններին, որոշ վնասումների դեպքում դա չի օգնում: Այդ պատճառով այնպիսի ուղղության զարգացումը, ինչպիսին է վերականգնողական բժշկությունը, խիստ կարևոր է: Եվ վերջերս Ցինցինատի մանկական հիվանդանոցի ամերիկացի հետազոտողները կարողացան կարևոր բացահայտում անել՝ նրանց՝ պատմության մեջ առաջին անգամ, հաջողվել է լաբորատոր պայմաններում աճեցնել կերակրափողի հյուսվածքներ:

Օգտագործելով ցողունային բջիջներ, ներկայումս կարելի է աճեցնել ցանկացած օրգան և հյուսվածք, բայց տրախեան առանձնանում է: Հարցն այն է, որ տրախեան և նրան կից շնչափողը էմբրիոգենեզի ընթացքում զարգանում են միևնույն բջիջներից, այդ պատճառով կարևոր էր պարզել, ի՞նչն է հատկապես պատասխանատու այս կամ այն օրգանի զարգացման համար: Եվ  Cell Stem Cell պարբերականի հրատարակչության հաղորդման համաձայն, հենց դա էլ հաջողվել է ԱՄՆ-ի հետազոտողներին:

Լաբորատոր կենդանիների  հետ կատարված փորձարկումերի արդյունքում գիտնականները հետևել են, հատկապես ո՞ր գեներն են նրանց մոտ արգելակվում և ակտիվանում էմբրիոնի զարգացման ընթացքում: Պարզվել է, որ տրախեայի և կերակրափողի զարգացման գործընթացում կարևոր դերը պատկանում է Sox2  գենին: Երբ այն ակտիվ է, ապա ցողունային նախաբջիջներից ձևավորվում են կերակրափողի հյուսվածքներ, իսկ եթե ակտիվ չէ, ապա՝ տրախեայի բջիջներ:

Հետագայում, փորձարկումները բջջային մակարդակով կրկնելիս, ազդելով  Sox2  գենով ցողունային բջիջների վրա, հաջովել է ոչ միայն աճեցնել  կերակրափողի բջիջներ, այլ նաև հասցնել հյուսվածքը մինչև 800 միկրոմետր երկարության: Ավելին, արհեստականորեն ստեղծված  օրգանի և ՛՛օրիգինալի՛՛ բիոպտատների համեմատության ժամանակ բջջային մակարդակով դրանց միջև ոչ մի տարբերություն չի եղել: Ինչպես պնդում են աշխատանքների հեղինակները. նոր տեխնոլոգիան խիստ լավ հեռանկարներ ունի:

՛՛Նոր օրգանները ոչ միայն կօգնեն հասկանալ, թե ինչպես են առաջանում կերակրափողի զարգացան տարբեր բնածին դեֆեկտները, այլ նաև հնարավորություն կտան աճեցնել բջիջներ և հյուսվածքներ փոխպատվաստման համար՛՛:

Սկզբնաղբյուր` hi-news.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am