+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Գիտնականներն իրականացրել են ցողունային բջիջների հեղափոխական փոխպատվաստում

2018 Դեկ 12, Չորեքշաբթի


Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները հայտնել են աշխարհում առաջին՝ ողնուղեղի քրոնիկ տրավմաներով պացիենտներին պատվաստված նյարդային ցողունային բջիջների կլինիկական փորձարկումների նախնական փուլի հաջող ընթացքի մասին. գրում է Xinhua-ը:

Հայտնի է, որ 4 պացիենտից 3-ի մոտ պատվաստումը բերել է վիճակի լավացման առանց լուրջ կողմնակի երևույթների:  Եվ այսպես, օգտագործվել են մարդու ողնուղեղից ստացված նյարդային ցողունային բջիջներ՝ 4 կամավոր ստացել է 6 ներարկում, որոնցից յուրաքանչյուրում եղել է 1,2 միլիոն ցողունային բջիջ: Գիտնականները կանխավ ցանկացել են միջամտության անվտանգությունը ստուգել: Գործընթացն անցել է բարեհաջող՝ տրանսպլանտացիան եղել է միանգամայն անվնաս:

Ինչ վերաբերում է միջամտության արդյունավետությանը, ապա մասնագետները դիտարկել են վիճակի լավացում 4 կամավորից 3-ի մոտ: Կարևորվել են հետևյալ ցուցանիշները՝ շարժողական, սենսոր ֆունկցիաները և էլեկտրաֆիզիոլոգիան: Դեռևս 2013 թ. գիտնականները ցողունային բջիջներ փոխպատվաստել են ողնաշարի տրավմաներով առնետներին: Արդյունքը եղել է նյարդերի ռեգեներացիան և շարժողականության ցուցանիշների լավացումը:

Սկզբնաղբյուր` nfo@biostem.am

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am