+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

CRISPR գեների շտկման համակարգը ցողունային բջիջները դարձրել է «անտեսանելի» իմունային համակարգի համար

2019 Նոյ 11, Երկուշաբթի


Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի գիտնականներն օգտագործել են CRISPR-Cas9 գեների շտկման համակարգն՝ առաջին պլյուրիպոտենտ ցողունային բջիջների ստացման համար: Կենսաբանական ինժեներիայի այս իրադարձությունը լաբորատոր պայմաններում թույլ է տվել կանխել ցողունային բջիջների տրանսպլանտատների արտամղումը..., քանի որ այս «ունիվերսալ» ցողունային բջիջները կարող են առավել արդյունավետ պատրաստվել, քան այն ցողունային բջիջները, որոնք պատրաստվում են անհատական յուրաքանչյուր պացիենտի համար: Նոր հայտնագործությունը վերականգնողական բժշկությունը մեկ քայլ առաջ է տանում:


«Գիտնականները հաճախ գովազդում են մեծահասակի ցանկացած հյուսվածք ստեղծող պլյուրիպոտենտ ցողունային բջիջների թերապևտիկ հնարավորությունը, սակայն իմունային համակարգը ցողունային բջիջներով անվնաս և արդյունավետ թերապիային հիմնական պատնեշն է»,- ասում է բժշկության դոկտոր Թոբիաս Դեուզը՝ Nature Medicin-ում փետրվարի 18-ին հրապարակված հետազոտության առաջատար հեղինակը:
«Մենք կարող ենք դեղեր ներմուծել, որոնք ճնշում են իմունային ակտիվությունը և իջեցնում արտամղման հավանականությունը: Ցավոք, իմունիտետը ճնշողները պացիենտներին դարձնում են վարակների և քաղցկեղի նկատմամբ ավելի ընկալ»,- բացատրում է հետազոտության ավագ հեղինակ, վիրաբույժ, պրոֆեսոր Սոնյա Շրեպֆերը:


Ցողունային բջիջների տրանսպլանտացիայի ոլորտի գիտնականները որոշեցին, որ արտամղման խնդիրը կարելի է լուծել ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների (ԻՊՑԲ) օգնությամբ, որոնք ստացվում են միանգամայն հասուն բջիջներից, ինչպիսիք են մաշկը կամ ճարպային բջիջները, որոնք ծրագրավորված են այնպես, որ հնարավորություն ունենան վերածվել ցանկացած օրգանի, ցանկացած բջիջների: Եթե ԻՊՑԲ -ից ստացված բջիջները տրանսպլանտացնեն նույն պացիենտին, որը տվել է սկզբնական բջիջները, գիտնականները կարծում էին, որ օրգանիզմը դրանք կընդունի որպես սեփական: Սակայն, իրականում, դա ավելի բարդ էր: Անհասկանալի պատճառներով շատ պացիենտների բջիջները ծրագրավորման համար անընկալ էին: Բացի այդ, ԻՊՑԲ արտադրությունը թանկ էր:


Դեուզը և Շրեպֆերը մտածեցին, իսկ կարելի՞ է շրջանցել այդ խնդիրները` ստեղծելով «ունիվերսալ» ԻՊՑԲ, որը կարելի է օգտագործել ցանկացած պացիենտի համար: Իրենց նոր հոդվածում նրանք նկարագրում են, թե ինչպես ընդամենը 3 գենի ակտիվության փոփոխմամբ, ԻՊՑԲ-ն ստացել են հնարավորություն խուսափել տրանսպլանտանտի արտամղումից հյուսվածաբանական անհամատեղելի պացիենտի մոտ՝ իմուն համակարգի լիարժեք գործունեության պայմաններում:


Հեղինակ. Իլյա Խել
Սկզբնաղբյուր. hi-news.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am