+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ուղեղի ցողունային բջիջները թարմանում են սահմանափակ. նոր բացահայտում

2019 Փետ 21, Հինգշաբթի


Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է մկների գլխուղեղի կառուցվածքի առանձնահատկությունները և պարզել է, որ ժամանակի ընթացքում այլևս պրակտիկորեն նոր ցողունային բջիջներ չեն առաջանում, իսկ դա նշանակում է, որ նյարդային բջիջների վերականգնումը չափազանց դանդաղ է իրականանում:


МФТИ-ի, Սթոնի Բրուկ համալսարանի և Կոլդ Սպրինգ Խարբոր լաբորատորիայի գիտնականների խումբը հետևել է, թե մկների հիպոկամպում ինչպես են կիսվում և գործածվում նեյրալ ցողունային բջիջները: Դա գլխուղեղի այն հատվածն է, որը շատ կարևոր է հիշողության և ուսուցման համար: Սիմետրիկ կիսման լավատեսական կանխատեսումը, երբ մեկ ցողունային բջջից ստացվում է երկու բջիջ, չի հաստատվել: Եթե անգամ նման կիսում տեղի է ունենում, ապա ոչ ավելի, քան 10 տոկոս դեպքերում: Դա նշանակում է, որ ցողունային բջիջների առաջացումը, որոնք կնպաստեին նոր նեյրոնների ստեղծմանը, հազվադեպ, կամ էլ իսպառ բացակայող գործընթաց է: Բացի դրանից, գիտնականները պարզել են ծերացող ուղեղանյութում ցողունային բջիջների անհետացման տարածական յուրահատկությունները: Հոդվածը հրատարակվել է Scientific Reports-ում:


Ուղեղի ցողունային բջիջների МФТИ լաբորատորիայի աշխատակից Օլգա Մինեեվան մեկնաբանում է. «Մեր կողմից ստացված արդյունքներն, առաջին հերթին, խոսում են այն մասին, որ նորմալ հասուն գլխուղեղում հիպոկամպի ցողունային բջիջների սիմետրիկ կիսման ճանապարհով նորացման ունակությունը սահմանափակ է: Իսկ ցողունային բջիջների մեծ քանակի առաջացում ընդհանրապես չի լինում կամ էլ լինում է քիչ: Այս արդյունքները պահանջում են մի շարք հետազոտությունների վերանայում, որոնք ցույց են տվել հիպոկամպի նեյրալ ցողունային բջիջների սիմետրիկ կիսման առկայություն»:

 

Սկզբնաղբյուր` popmech.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am