+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջներով բուժումը երեխային փրկեց խլությունից

2018 Սեպ 28, Ուրբաթ


Ամերիկացի գիտնականներն ավարտում են երեխաների մոտ լսողության վերականգնմանն ուղղված բջջային թերապիայի փորձարկումները: Եղանակի հիմքում պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջներն են, գրում է "NEWSru Israel"-ը` AFP"  հղումով: Փորձարկումները փաստում են, որ ցողունային բջիջների... փոխպատվաստումը հնարավորություն է տալիս վերականգնել ներքին ականջի կառուցվածքը:  

Փորձագետները պլանավորում են մոտ ապագայում հրապարակել մարդկանց վրա իրականացված փորձարկումների ամբողջական հաշվետվությունը: Հայտնի է, որ կամավորներից էր երկամյա Ֆինն Մակգրետը: Նրա մոտ ուղեղի վնասման հետևանքով առաջացել էր լսողության կորուստ: Ծննդաբերական վնասվածքի հետևանքով առաջացած տևական թթվածնային քաղցի պատճառով տուժել էր երեխայի ուղեղը: Այն ո՛չ միայն խլություն առաջացրեց, այլև բարձրացրեց ուղեղային կաթվածի և մտավոր հետամնացության ռիսկը:

Նախքան երեխայի ծնունդը ծնողները վճարել էին երեխայի պորտալարային արյան նմուշի ստացման և պահպանման համար: Առաջին անգամ արյունից ստացված ցողունային բջիջների փոխպատվաստում իրականացվեց 2009 թվականին: Այդ ժամանակ տղան յոթ շաբաթական էր: Ավելի ուշ իրականացրին երկրորդ փոխպատվաստումը: Եվ 2010 թվականին արդեն հնարավոր էր նկատել փոփոխությունները. հիվանդն արձագանքում էր բարձր ձայներին և երաժշտություն էր լսում:

Իրականացվեց նաև բջիջների երրորդ փոխպատվաստումը (մեկ տարեկան հասակում): Իսկ քննությամբ լսողության որակը գնահատվեց նորմայի սահմաններում: Դեռևս վաղ է վերջնական եզրակացություններ անել, նշում են գիտնականներն ու երեխայի ծնողները: Սակայն հիմք կա ենթադրելու, որ նման բուժումը կարող է օգնել ուղեղի վնասման հետևանքով առաջացած խլությամբ երեխաներին:

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am