+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները ոտքի են հանել ինսուլտով անհույս հիվանդներին

2019 Հուն 17, Հինգշաբթի


Ստենֆորդյան համալսարանի գիտնականները կարողացել են ոտքի հանել ինսուլտի անհույս զոհերի` ցողունային բջիջների ներարկումներ անելով ուղիղ հենց նրանց ուղեղանյութի մեջ: Առանց այդ միջամտության այդ պացիենտներին սպասվում էր կայուն կաթվածահարություն ամբողջ կյանքի ընթացքում:

18 պացիենտ տվել են իրենց համաձայնությունը՝ գլխի վրա բացված անցքով ուղեղի ախտահարված մասում ցողունային բջիջների ներարկումներ իրականացնելու համար: Փորձերն արել են ԱՄՆ-ի գիտնականները: Ինսուլտի բուժման այդ փորձարարական մեթոդը պացիենտների շարժունակությունը վերականգնելու հարցում ցնցող արդյունքներ է տվել: Բացի դա այն ազդել է նաև նրանց վրա, ովքեր ինսուլտը տարել են մի քանի ամիս և անգամ մի քանի տարի փորձարկումն սկսելուց  առաջ: Նախկինում գիտությունը վստահ էր, որ ինսուլտից 6 ամիս անց ուղեղն արդեն ընդունակ չէ վերականգնման:
Այնուամենայնիվ նոր թերապիան արդյունավետ կերպով վերադարձրել է մեծահասակ մարդկանց ուղեղը մանկական վիճակի, որպեսզի այն կարողանա ինքն իրեն վերականգնել:


Ստենֆորդյան համալսարանի գիտնականները կարծում են, որ այդ թերապիան նաև կարող է օգնել այլ նեյրոդեգեներատիվ խնդիրների դեպքում, ինչպիսին են Այցհեյմերը և Պարկինսոնիզմը, և նաև կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը:

Վերականգնումը, որը մենք դիտարկել ենք քրոնիկ ինսուլտով պացիենտներից շատերի մոտ, շատ զարմանալի էր,-ասում է պրոֆեսոր Գերի Ստեյնբերգը, Ստենֆորդի նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավարը, ով 15 տարի է նվիրել ցողունային բջիջների ուսումնասիրմանը:- Եվ դրանք բոլորովին էլ այն դեպքերից չէին, որ նրանք ընդամենը ՛՛չէին կարողանում անգամ մատ շարժել, իսկ հիմա կարող են՛՛: Սայլակին գամված պացիենտները ոտքի են կանգնել և քայլել: Նրանց շարժունակության ունակությունը բավականին արդյունավետ կերպով վերականգնվել է: Դա միանգամայն աննախադեպ է: Մեր հետազոտությունների արդյունքները հաստատում են նախկին կարծիքներն այն մասին, որ պացիենտներն ընդունակ չեն վերականգնվել 6 ամիս անց՝ ինսուլտի հետևանքով ուղեղում կապերի անվերադարձելի քայքայման և վնասման պրոցեսների պատճառով: Միանգամայն պարզ է, որ ուղեղի կապերը կարող են վերականգնվել տվյալ մեթոդի շնորհիվ, և մենք դեռ ուսումնասիրում ենք նրա անհավանական հեռանկարները:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am