+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները հաջողությամբ օգտագործվել են վերջույթների ծայրահեղ իշեմիայով տառապող պացիենտների բուժման համար

2018 Նոյ 23, Ուրբաթ


Վերջույթների ծայրահեղ  (կրիտիկական) իշեմիայով հիվանդ 65 տոկոսից ավելի պացիենտների վերադարձրել են նրանց աշխատունակությունը:

Չինացի գիտնականները հինգ տարվա ընթացքում դիտարկել են վերջույթների ծայրահեղ իշեմիայով տառապող պացիենտների, որոնք ցողունային բջիջներով բուժման կուրս են ստացել:

Արդյունքում կյանքի պահպանումը պացիենտների մոտ` առանց ամպուտացիայի, կազմել է 89 տոկոս:

Վերջույթների ծայրահեղ իշեմիա առաջացնող վասկուլիտի հիմքում արյունատար անոթների բորբոքումն է, որը ժամանակի ընթացքում բերում է ստորին և վերին վերջույթների զարկերակների խցանման, հայտնում է Eurekalert-ը:

Այդ գործընթացն ուղեկցվում է ուժեղ ցավերով և շարժողականության սահմանափակմամբ ու, հաճախ, ի վերջո, բերում է ամպուտացիայի և մահվան: Այդ ախտաբանությամբ տառապող պացիենտների բուժման հիմնական մեթոդներն են էնդովասկուլյար և վիրաբուժական վերականգնումը, բայց 15-20 տոկոսի մոտ դրանք հնարավոր չէ կիրառել:

Ցողունային բջիջների օգտագործմամբ թերապիան տվել է արդյունավետ կարճատև արդյունքներ, սակայն չի ուսումնասիրվել թերապիայի երկարաժամկետ արդյունքը:

Առանց ոտքերի ցավի քայլքի տևողությունն ավելացել է 6 անգամ, իսկ ցավ պակասել է կեսից ավելիով:

65 տոկոսից ավելին (17 պացիենտ) ՝ լիովին վերականգնելով աշխատունակությունը, կարողացել են վերադառնալ իրենց աշխատանքին:

«Հատկանշական է, որ հնարավոր էր պահպանել ո՛չ միայն վերջույթները, այլև լիարժեքորեն վերականգնվել են պացիենտի աշխատանքային գիտելիքները, և մոտավորապես 260 շաբաթ անց մարդիկ վերադարձել են իրենց նախկին աշխատանքին: PuCeT-ն ցուցադրել է երկարաժամկետ արդյունավետություն և հուսալիություն վասկուլիտով պայմանավորված ծայրահեղ իշեմիայի թերապիայի ժամանակ». -իր կարծիքն է հայտնել բժիշկ Фу-ն:

Սկզբնաղբյուր: sibmeda.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am