+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Գիտնականները գտել են աչքի արհեստական ցանցաթաղանթ աճեցնելու մեթոդը

2019 Մար 12, Երեքշաբթի


Բժշկության զարգացման արդեն ներկայիս մակարդակով մենք կարող ենք  փոխպատվաստման նպատակով աճեցնել բազմաթիվ հյուսվածքներ: Բայց խնդիրն այն է, որ դա մեծ մասամբ վերաբերում է բավականին պարզ կառուցվածք ունեցող հյուսվածքներին, որոնցից են մաշկը, ոսկրերը կամ մկանները: Եվ որքան հյուսվածքն իր կազմությամբ բարդ է, այնքան բարդ է նրա ստացումը ՛՛փորձանոթում՛՛: Ըստ բարդության առաջին տեղում կարելի է դնել թերևս գլխուղեղի, ողնուղեղի և ցանցաթաղանթի հյուսվածքները: Եվ հենց վերջինիս աճեցման մեթոդն են գտել Ջոնս Խոպկինսի համալսարանի /ԱՄՆ/ փորձագետները:

Լաբորատոր պայմաններում ցանկացած հյուսվածքի ստացման հիմնական խնդիրը հանդիսանում է տրիգերային գործոնների և պայմանների բացահայտումը, որոնք բերում են այդ բջիջների նախատիպերի տարբերակման, երբ ցողունային բջիջ ստանալու բուն գործընթացն առանձնապես բարդ չէ:

Ցանցաթաղանթի բջիջները բաժանվում են 2 տիպի՝ ցերեկային և մթնշաղային տեսողության պատասխանատուներ ցուպիկների և շշիկների: Ընդ որում, գույները ճանաչող բջիջներն իրենց հերթին բաժանվում են 2 ենթախմբի՝ S տիպի բջիջներ՝ սպեկտրի կապտա-մանուշակագույն հատվածը ընկալող, М տիպի բջիջներ՝ կանաչ-դեղին, իսկ L տիպի բջիջները՝ կարմիր գույներ որսացող  /մի խոսքով, հատկապես այս կամ այն խմբի բջիջների դեֆեկտն է առաջացնում դալտոնիզմի տարբեր ձևերը/: Իսկ այդ բոլոր բջիջները զարգանում են մեկ տեսակի բջիջներից: Եվ գիտնականները պարզել են, թե ինչն է ազդում նրանց զարգացման վրա:

Ողնաշարավոր կենդանիների և մարդու հետազոտման ընթացքում պարզվել է, որ ցանցաթաղանթի բջիջների ձևավորման գործընթացներում կարևոր դեր են խաղում վահանագեղձի թիրեոիդային հորմոնները և հատկապես տրիյոդթիրոնինը: Տրիյոդթիրոնինի ավելացումից հետո ցողունային բջիջների սնուցման միջավայրին, որոշակի պայմաններում սկսվում է բջիջների ֆունկցիոնալ տարբերակումը: Ընդ որում, հորմոնի ավելցուկը առաջացնում է S տիպի բջիջների զարգացման արգելակում և M ու L բջիջների զարգացում, իսկ տրիյոդթիրոնինի անբավարարությունը՝ հակառակը:

Այս գործընթացը բավականին աշխատատար է, բայց հետազոտողները կարողացել են աճեցնել գործող ցանցաթաղանթ, որն արձագանքում է լույսին: Հեղինակների խոստովանությամբ իրենց աշխատանքը կարող է բանալի դառնալ ոչ միայն արհեստական ցանցաթաղանթի ստեղծման, այլ նաև դալտոնիզմի և այլ տեսողական ֆունկցիաների խանգարումների թերապիայի համար:

Սկզբնաղբյուր` hi-news.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am