+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Սրտի վիրահատությունների ժամանակ կկիրառվեն ցողունային բջիջներ

2018 Օգս 22, Չորեքշաբթի


Սրտի բարդ վիրահատությունը սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների մոտ երբեմն արյունամատակարարման վերականգնման միակ հնարավորությունն է: Գիտնականների իրականացրած հետազոտություններն ապացուցում են, որ հարսրտային ճարպի ցողունային բջիջների կիրառումը զգալիորեն նվազեցնում է այդպիսի վիրահատության անբարենպաստ ելքի ռիսկը, գրում է իսրայելական բժշկական РERCARE պարբերականը:

Նախորդ հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվեց ապացուցել, որ ճարպային հյուսվածքը պարունակում է ցողունային բջիջներ, որոնք կարող են բարելավել սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, նվազեցնել նոպաների ուժգնությունը և նպաստել անոթների վերականգնմանը: Այդ ճարպը հնարավոր է ստանալ նաև լիպոսակցիայի ժամանակ: Սակայն խնդիրն այն է, որ այս դեպքում, մինչև սրտի վիրահատություն իրականացնելը, հիվանդին ստիպված պետք է լիպոսակցիա կատարել:

Նոր հետազոտության շնորհիվ պարզվեց, որ ներկայում այդպիսի վիրահատություն կարելի է իրականացնել մեկ անգամ և հարսրտային ճարպից ցողունային բջիջներ ստանալ: Գիտնականներն այս եղանակն արդեն կիրառել են առնետների վրա և բարձր արդյունավետություն են ստացել: Գիտնականները մտադիր են ելույթ ունենալ Բարսելոնայում՝ սիրտ-անոթային խնդիրներին նվիրված բժիշկների կոնֆերանսին, որտեղ նրանք պլանավորում են գործընկերներին ներկայացնել իրենց մեթոդը և կիսվել կիրառման արդյունքներով:

Հրատարակչությունը գրում է, որ տվյալ գործընթացի հետ կապված բժիշկների մոտ դեռևս որոշ հարցեր են մնացել, սակայն նրանք չեն կասկածում, որ իրենց մշակած եղանակը կարող է շատ հարցեր լուծել բժշկության մեջ:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am