+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Կյանքի գործարան՝ ցողունային բջիջներ

2019 Օգս 29, Հինգշաբթի


Մարդկային էմբրիոնալ ցողունային բջիջների ստացումը համարվում է քսաներորդ դարի բիոլոգիայում 3 կարևորագույն հայտնագործություններից մեկը: Մյուս երկուսն են՝ ԴՆԹ-ի կրկնակի պարույրի մասին պատկերացումը և մարդու գենոմի վերծանումը:


Էմբրիոնալ ցողունային բջիջներից մեկն անգամ, որն ուղղորդված է անհրաժեշտ մեկ նպատակետի, կարող է վերափոխվել մեր օրգանիզմի 220 և ավելի տեսակի բջիջներից ցանկացածին:  Ավելին, այդ բջիջները հնարավոր է աճեցնել արհեստական պայմաններում և, անհրաժեշտության դեպքում, ներդրնել օրգանիզմի այն հյուսվածքների մեջ, որոնց սեփական բջիջները՝ վնասվածքի կամ հիվանդության պատճառով, անընդունակ են կատարել իրենց ֆունկցիան: Իսկ հեռանկարում՝ փոխպատվաստման համար օրգանների աճեցումն է, անհրաժեշտ հատկություններով՝ ԴՆԹ-ի փոփոխման ճանապարհով ստացված բջիջների պատվաստումը:


Այս ամենը ֆանտազիա չէ, այլ իրականություն և վերաբերում է էմբրիոնալ ցողունային (անջատված 5-օրյա սաղմից՝ էմբրիոնից) և էմբրիոնալ սեռական (հղիության ընդհատման ժամանակ 5-9 ամսեկան սաղմի սեռական բջիջներից) բջիջներին: Այդ բջիջները դեռևս տարբերակված չեն, այսինքն, չունեն հյուսվածքի համար որոշակի դերակատարման հետ կապված յուրահատուկ կառուցվածք, բայց կարող են դառնալ ցանկացած տարբերակված բջիջ:


Ցողունային բջիջների մի այլ տեսակը (չմասնագիտացված) հանդիպում է մեծահասակների օրգանիզմում: Բայց դրանց հնարավորությունները բավականին սահմանափակ են: Սովորաբար, դրանք կարող են հասունանալ մինչև այն հյուսվածքի բջիջները, որտեղից անջատվել են, այսինքն, արյան ցողունային բջիջները կարող են դառնալ միայն արյան բջիջներ, ուղեղինը՝ միայն նյարդային և այլն:

Սկզբնաղբյուր` popmech.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am