+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Գիտնականները ստեղծել են 3D- գել` ցողունային բջիջների ավելի արդյունավետ ստացման համար

2019 Հուն 11, Երեքշաբթի


Ցողունային բջիջները վերջին տարիներին աշխարհի տարբեր ծայրերի բազմաթիվ հետազոտական թիմերի համար հանգուցաքար են: Նրանց օգնությամբ գիտնականները պլանավորում են բուժել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում նաև՝ նեյրոդեգեներատիվ: Բայց կա մի մեծ ԲԱՅՑ, որը խանգարում է գիտության մեջ այս ուղղության զարգացմանը: Իհարկե, խոսքը վերաբերում է այդ բջիջների աճեցմանը: Այդ գործընթացը հեշտ չէ և շատ ծախսատար է: Ստենֆորդյան համալսարանի աշխատակիցներին հաջողվել է գտնել միջոց, որը հեշտացնում է ցողունային բջիջների աճեցումը և նշանակալիորեն հեշտացնում գիտնականների կյանքը:

Ցողունային բջիջների աճեցման ժամանակակից միջոցներն օգտագործում են 2D մակերեսների տեխնոլոգիան: Ճիշտ է, դրա համար գիտնականներին պետք է բավականին շատ ազատ տարածություն: Եվ «շատ» ասելով, իսկապես, պետք է հասկանալ, որ խոսքը գնում է չափազանց ընդարձակ կառույցի մասին: Հենց այդ պատճառով որոշվեց գտնել ալտերնատիվ մեթոդ, որը կտնտեսի շենքային տարածքը և հետազոտողների ծախսերը: Պատասխանը պարզ էր. անհրաժեշտ է աճեցման 2D տեխնոլոգիայից անցնել 3D-ի: Խնդրի լուծումը գտնվեց պոլիմեր գելի մեջ, որը հնարավորություն է տալիս ցողունային բջիջներին աճել եռաչափ տարածության մեջ, այլ ոչ թե` մեկ հարթության:

«3D կուլտուրայի աճեցման համար մեզ պետք է ընդամենը 162 դյույմ լաբորատոր տարածություն: Համեմատության համար՝ նույն քանակի ցողունային բջիջների 2D աճեցումը մեզնից կպահանջեր 162 ֆուտ տարածություն: Տարբերությունը 100 անգամից ավելի է: Տպավորում է, այնպես չէ՞»,-թղթակիցների հետ կիսվել է հետազոտության գլխավոր հեղինակ Կրիս Մադլը` Ստենֆորդի Խեյլշորն լաբորատորիայի բիոինժեներիայի դոկտորը:

Նոր 3D-գելը ցողունային բջիջներին հնարավորություն կտա փոխհարաբերվել իրենց շրջակա միջավայրի հետ, միաժամանակ մնալով միմյանց հետ կապի մեջ: Բջիջների միջև կապը խիստ կարևոր է, քանի որ առանց դրա նրանք արագ կորցնում են իրենց վերականգնողական հատկությունները և դառնում բուժման համար անօգուտ: Բացի ajd, բջիջների աճեցման նոր միջոցը  պահանջում է շոշափելիորեն ավելի քիչ սննդանյութեր և էներգիա: Այս պահին նոր տեխնոլոգիան փորձվել է բացառապես նեյրոնային ցողունային բջիջների վրա, որոնք պիտանի են վնասված ողնուղեղի բուժման համար, կամ` oրինակ. Պարկինսոնյան հիվանդության համար: Ապագայում գիտնականները պլանավորում են փորձարկել իրենց մեթոդը նաև ցողունային բջիջների այլ տեսակների վրա:

Սկզբնաղբյուր` https://hi-news.ru/tag/stvolovye-kletki

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am